00:00:00

ԵԺԿ խմբի նոր սկիզբը կամ ինչպես վերականգնել երբեմնի հեղինակությունը

15:26, 25 հունիս 2018

ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Հարգելի գործընկերներ այսօր մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Նստաշրջանի ընթացքում սպասվում են որոշ հետաքրքիր զարգացումներ, որոնց մասին կտեղեկացնեմ պարբերաբար: Դրանցից առաջինը ԵԺԿ խմբում տեղի ունեցող զարգացումներն են: Այս պահին այստեղ է ԵԺԿ խմբի նախագահ Ժոզեֆ Դոլը: Անցյալ նստաշրջանին կոռուպցիոն հանձնաժողովի զեկույցից հետո ԵԽԽՎ-ում ԵԺԿ նախագահ Չեզարե Պրեդան հրաժարական տվեց: Այս նստաշրջանի ընթացքում, սակայն, խմբի ղեկավարի ընտրություն չի լինի: Խմբի բյուրոն, որի անդամ եմ նաև ես, որոշել է հետաձգել խմբի ղեկավարի ընտրությունը մինչև աշնանային նստաշրջան: Պատճառը վերջին երկու տարվա ընթացքում խմբում առկա մթնոլոտը և տարաձայնություններն են: Այս հետաձգումը հնարավորություն կտա ավելի հանգիստ նախապատրաստվել ընտրություններին և վերականգնել խմբի միասնականությունը: Խմբի բյուրոյի նիստը ավելի կառուցողական էր, քան երբևէ... Դա հույս է ներշնչում, որ ԵԺԿ կկարողանա մաքրել Ադրբեջանի կողմից իր վզին փաթաթված կոռուպցիայի խարանը, քանդել անհանդուրժողականության պատը, վերացնել բաժանարար գծերը ու դառնալ միասնական, ազդեցիկ, ինչպես նախկինում էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր