00:00:00

ՀՀԿ-ն անվստահություն հայտնեց Կարեն Կարապետյանին

03:22, 06 մարտ 2018

«Եթե դուք կարողանաք այսօր մի հատ մարդու անուն տալ այս Հանրապետության մեջ, բացի իրենից, որ կարող է Ալիեւի կամ Ադրբեջանի հետ Արցախի հարցով  «պերեգավորներ» կամ խոսք տանել, ինձ ասեք, ես…»: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ի պատասխան այն հարցի, թե  բացի Սերժ Սարգսյանից ՀՀԿ-ում չկա այլ անձ, ով հավակնում է վարչապետի պաշտոնին: Երբ Մանվել Գրիգորյանի առաջարկին ի պատասխան լրագրողները տվել են վարչապետ Կարեն Կարապետյանի անունը, նա այսպես է արձագանքել. «Կարեն Կարապետյանն ո՞վ ա, Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից: Լավ վարչապետ է, կարող է հետագայում Կարեն Կարապետյանը Սերժից էլ սաղ աշխարհի… Վազգենից էլ, Լեւոնից էլ, Ռոբերտից էլ լավ իմանա, բայց էս պահին դուք ինձ անուն տվեք: Այս պահին ես չեմ տեսնում»: Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հրաժարվել է մեկնաբանել Գրիգորյանի հայտարարությունը, ասելով, թե որեւէ ցանկություն չունի մեկնաբանելու Մանվել Գրիգորյանի անձնական կարծիքը: Մինչդեռ իրականում, սա ոչ թե Մանվել Գրիգորյանի անձնական կարծիքին է, այլ Սերժ Սարգսյանի թիմի: Կառավարության գործող ղեկավարի եւ նրա աշխատակիցներին քաջ հայտնի է, որ վերջին ամիսներին Հանրապետական կուսակցության տարբեր տրամաչափի չինովնիկներ հայտարարում են, որ վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին: Կարեն Կարապետյանի անունը որեւէ կերպ ապագա վարչապետի պաշտոնում չի նշվում: Հետեւաբար  այս հայտարարությունը դժվար է դիտարկել զուտ  անձնական կարծիք: Սերժ Սարգսյանն անփոխարինելի է թեզը կրկնել է նաեւ ինքը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը: Մասնավորապես 2017 թվականի նոյեմբերի 2-ին Կառավարությունում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե  արդյոք համակարծիք է Հանրապետականների այն պնդումներին, որպես ՀՀԿ նախագահ և Հայաստանի անվտանգության թիմ մեկ երաշխավոր՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, Կարապետյանն ասել էր. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարկանիշների և հայտանիշներին՝ որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար, ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ»: Այսինքն Կարեն Կարապետյանը դեռ ամիսներ առաջ էր ասել այն, ինչ հիմա առավել ակտիվ կրկնում են մյուս Հանրապետականները: Սերժ Սարգսյանը իր թիմակիցների միջոցով անվստահություն է հայտնում Կարեն Կարապետյանին, հստակ ակնկարկելով «մավրն իր գործն արեց, մավրը պետք է հեռանա»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր