00:00:00

Երեւանում չբնակվող նախարարները բյուջեից բնակության վարձի գումար կստանան

15:27, 15 հունիս 2018

Մոտ 800 հազար աշխատավարձ ստացող նախարարներին նաեւ բնակարանի վարձի համար հավելյալ 100 հազար դրամ կտրվի: Կառավարության այսօրվա նիստի օրակարգի հարցերից  մեկն էր սա:  Որոշումը միաձայն  ընդունեց կառավարության այսօրվա նիստում: Սակայն  գումարը կտրվի այն նախարարներին, որոնք Երեւանի բնակիչ չեն: «Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափ սահմանել՝ ամսական 100 000 ՀՀ դրամ»,- ասված է որոշման մեջ: Փոխհատուցումը տրամադրվում է կառավարության անդամի` վարչապետին ուղղված դիմումի հիման վրա: Տեղեկացնենք, որ Ազգային Ժողովի այն պատգամավորները, որոնք չեն ապրում Երեւանում, եւս ստանում են 100.000 դրամ՝ Երեւանում բնակարան վարձելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր