00:00:00

ՇՊՀ-ից հեռացված դասախոսների հարցը պետք է բուհը լուծի. ԿԳ նախարար

18:05, 15 հունիս 2018

Շիրակի պետական համալսարանից հեռացված դասախոսների հարցը պետք է լուծի բուհը, եւ կրթության նախարարությունը չի կարող հանձնարարական տալ այս առումով: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՇՊՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակին: «ԿԳ նախարարությունն ունի շատ հստակ լիազորություններ, եւ այն, ինչ մենք հայտարարում էինք մինչեւ հեղափոխությունը, չի կարող հակասել այն գործողություններին, որը մենք անում ենք հեղափոխությունից հետո: Պարտադրել որեւէ ուսումնական հաստատությանը որոշումներ, եթե մեկ անգամ նման քայլի գնացիր, դու կվերածվես Սերժ Սարգսյանի իշխանության: ԿԳՆ-ն այս դեպքում փորձել է կողմերին հաշտեցնել, փորձել շփման եզրեր գտնել, եւ գործընկերները, որոնք հայտնել են, որ իրավիճակն ավելի է սրվել, այդպես չէ: Ավելին՝ այցի արդյունքում պայմանական տարբեր բեւեռներում գտնվող ուսանողները նստել են մեկ սեղանի շուրջ, երեկ էլ քննարկումները շարունակվել են եւ ունեցել են հաջող ընթացք: Ես ողջունում եմ այդ ուսանողներին, եւ եթե նրանց հաջողվի լուծել իրենց մեջ առկա խնդիրները, դա մեծ դրական ազդեցություն կունենա ՇՊՀ-ի համար»,- ասել է նախարարը: Նա ընդգծեց, որ համալսարանից հեռացված դասախոսների հարցը պետք է լուծի բուհը, եւ իրենք չեն կարող հանձնարարական տալ այս առումով: «Ես չեմ կարող որեւէ բուհի ռեկտորի հանձնարարական տալ: Դրա հետ կապված իմ դիրքորոշումը եղել է այնպիսին, որ առժամանակ վերականգնումը քննարկի բուհը, բայց նաեւ, եթե գործը դատական կարգով է լուծվում, ապա կքննարկվի նաեւ այդ տարբերակը»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր