00:00:00

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ նշանակվեց Ավետիք Էլոյանը

17:06, 15 հունիս 2018

ՀՀ կառավարության որոշմամբ Ավետիք Էլոյանը նշանակվեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը: Կառավարության հունիսի 15-ի նիստի ժամանակ Փաշինյանը շնորհավորեց Էլոյանին ու արդյունավետ աշխատանք մաղթեց նրան: Էլոյանի նշանակման հարցն ընդգրկված էր կառավարության հունիսի 11-ի նիստում, սակայն քանի որ նա ներկա չէր եղել նիստին՝ վարչապետը որոշման հարցը հանել էր օրակարգից: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Սարգսյանը կառավարության հունիսի 8-ի նիստում ազատվել էր պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր