00:00:00

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

16:32, 15 հունիս 2018

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝  Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: Նշենք, որ ավելի վաղ Արշավիր Ղարամյանը զբաղեցնում էր Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը և հրաժարական էր տվել հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքին հաջորդած բողոքի ցույցերից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր