00:00:00

Վիգեն Սարգսյանին ազատեցին

15:45, 15 հունիս 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀՀ Պաշտպանոության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ազատել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Որոշման նախագիծը կառավարության հաստատմանը ներկայացրեց  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյնաը: Ըստ նախագծի՝ Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը: Նշվում է, թե որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կառավարության կազմի փոփոխության արդյունքում ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անվանական կազմում: Որոշումն ընդունվեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր