00:00:00

Հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներ չկան. Նիկոլ Փաշինյան

15:34, 15 հունիս 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մոսկվա կատարած իր այցին: «Ուզում եմ ասել, որ արդյունավետ այց ունեցանք և կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և լավ տեմպերով, շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել հայկական և ոչ միայն հայկական մամուլում», -ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներ չկան: «Անհրաժեշտ է աշխատել, որպեսզի այն տնտեսական պոտենցիալը, որ մենք ունենք, լիարժեք իրականացվի», - ասաց վարչապետը: Ըստ վարչապետի, այցի արդյունքներով  կարող ենք փաստել, որ Ռուսաստանը մեր մրգի եւ բանջարեղենի կարիքն ունի: «Ռուսաստանի շուկան դրա կարիքը ունի, եւ ՌԴ–ում հույս ունեն, որ մենք լիարժեք կկարողանանք ապահովել մրգի եւ բանջարեղենի մատակարարումը։ Հույս ունեմ, որ  օրենսդրությունում եւ Սննդի անվտանգության տեսչությունում կատարվող որոշ կառուցվածքային փոփոխություններ որեւէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա այդ գործընթացի վրա»,– նշեց վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր