00:00:00

Պաշտպանի աջակցությամբ քաղաքացուն վերադարձվել են զինվորական կենսաթոշակից բռնագանձված գումարները

15:21, 15 հունիս 2018

Զինվորական կենսաթոշակի վրա բռնագանձումը վերացնելու համար քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը։ Ըստ դիմումատուի՝ վարչական իրավախախտման հիմքով Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձում է տարածել իր հաշմանդամության կենսաթոշակի վրա։ Ավելին, նման պրակտիկա կիրառվել է պարբերաբար։ Պաշտպանի աջակցությամբ ԴԱՀԿ ծառայությունը քաղաքացու խնդիրը լուծել է, քանի որ օրենքի ուժով բռնագանձում չի տարածվում զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա։ Ավելին, քաղաքացուն վերադարձվել է հաշմանդամության կենսաթոշակից ավելի վաղ, հակառակ օրենքի պահանջի, բռնագանձված գումարները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր