00:00:00

Օհանյանը՝ վկա. բարձրաստիճան պաշտոնյաները հրավիրվել են հարցաքննության

15:10, 15 հունիս 2018

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ծանուցումն ուղարկվել է հունիսի 12-ին եւ հնարավոր է, որ հունիսի 13-ի դրությամբ այն ստացած չլինի: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե իրեն հարցաքննության չեն հրավիրել: «Մոտակա օրերին նշանակված օր ու ժամ կա: Կոնկրետ քրեական գործ կա հարուցված կոնկրետ կազմակերպության նկատմամբ: Այդ կազմակերպության հետ առնչվող բարձրաստիճան պաշտոնատար անձինք կան եւ քանի որ դա եղել է պարոն Օհանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, նա հրավիրվել է հարցաքննության: Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ հարցաքննվելու է»,- ասաց Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ դա սովորական գործառույթ է, եւ Օհանյանը որպես վկա է հարցաքննվելու: Հիշեցնենք, որ  Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017 թթ.-ի ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ ԿՇ եւ ԶԲ վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին: Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ ԿՇ եւ ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանը` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։ Վերջինի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաեւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաեւ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր