00:00:00

Լիլիթ Մակունցը փակել է Աշոտ Աղաբաբյանի «Օպերա» ակումբը. «Հրապարակ»

13:30, 15 հունիս 2018 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Օպերա» ակումբը մի քանի շաբաթ է՝ փակվել է․ ակումբը 2008-ին փակվել էր և տասնամյա դադարից հետո վերաբացվել էր այս տարվա մարտին։ Կան տեղեկություններ, որ ակումբի ճակատագիրն այս անգամ որոշել է մշակույթի նոր նախարար Լիլիթ Մակունցը՝ համարելով, որ Օպերայի տակ նման ակումբ չպետք է գործի։ Աղաբաբյանը, սակայն, մեզ ասաց, որ ակումբը տեխնիկական պատճառներով է փակվել և, ըստ ամենայնի, մինչև ամսվա վերջ կվերաբացվի։ «Նոր ղեկավար եմ նշանակել, նոր թիմ է հավաքում, նախարարը մեզ հետ զրույց չի ունեցել»,- վստահեցրեց նա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր