00:00:00

«Մատիտով» գնահատական. Չեխովի անվան դպրոցում աշակերտներից գումարներ են պահանջում. «Ժամանակ»

13:20, 15 հունիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի խմբագրություն էին ահազանգել մայրաքաղաքի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի մի խումբ ծնողներ և դժգոհում էին, որ 8-րդ դասարանից 9-րդ փոխադրված աշակերտներից տնօրինությունը գումարներ է պահանջում: Ըստ ծնողների` դպրոցի փոխտնօրենը հերթով մոտենում է ուսման առաջադիմությամբ աչքի չընկնող աշակերտներին և նրանց հորդորում  կա՛մ թողնել դպրոցը, կա՛մ հաջորդ օրը ներկայանալ ծնողի հետ: Ծնողի ներկայությունը փոխտնօրենը բացատրում է այս կերպ. «Մենք դասամատյանում գնահատականներդ նշանակել ենք մատիտով, եթե դպրոցից դուրս ես գալու` գրիչով դրական գնահատական կնշանակենք, իսկ եթե չես ցանկանում հեռանալ, ապա կմնաս նույն դասարանում»: Հիշեցնենք, որ Չեխովի անվան դպրոցում կատարվող անօրինականությունների մասին բազմիցս գրվել է մամուլում, սակայն այստեղ գործող անառողջ բարքերը շարունակվում են, իսկ դպրոցի տնօրինությունը` տնօրեն Գայանե Սարուխանյանի գլխավորությամբ, անպատիժ կերպով շարունակում է իր գործունեությունը»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր