00:00:00

«ՀՀԿ-ն մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով». Էդուարդ Շարմազանով

02:24, 15 հունիս 2018

«ՀՀԿ-ն մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց՝ մեկ անգամ չէ, որ ՀՀԿ-ն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, երեք հայտնի սկզբունքների հիման վրա, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի սկզբունք է: Շարմազանովը հավելեց. «Եվ մենք հույս ունենք, որ համանախագահները կշարունակեն իրենց ջանքերը ներդնել այդ երեք սկզբունքների հիման վրա խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր