00:00:00

«Երևան» հիմնադրամում ԱԱԾ գործողություններն առնվազն ձևի առումով ոչ համաչափ են. Էդուարդ Շարմազանով

01:48, 15 հունիս 2018

«Ստոգումները մեզ ասած են. ԱԱԾ-ի գործողությունները, Երևան հիմնադրամում առկա գործողությունները առնվազն ձևի առումով ոչ համաչափ են»,-ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շամազանովը: Նա մտահոգություն հայտնեց այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ: «Մտահոգություն ենք հայտնում այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ», - ասաց նա: Է. Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն բացառապես օրինականության կողմնակից է: «Մենք ուշի-ուշով հետևելու ենք այս գործընթացին ու նաև կոչ ենք անում բոլոր կողմերին, որպեսզի ամեն ինչ լինի օրինականության շրջանակներում ու հարգվի անմեղության կանխավարկածը», - ասաց նա: Անդրադառնալով Մանե Թանդիլյանի հրաժարականին՝ պարոն Շարմազանովն ասաց՝ պետք է արձանագրել ու հարգանքով վերաբերվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր