00:00:00

Ադրբեջանցիների հետ Ֆեյսում գրվելով՝ խուսափեք «ա զ ռ ե» տառեր պարունակող չորստառանոց բառից

01:11, 06 մարտ 2018

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ադրբեջանցիների հետ Ֆեյսում գրվելով՝ խուսափեք «ա զ ռ ե» տառեր պարունակող չորստառանոց բառից։ Ֆեյսի ֆիլտրերն ավտոմատ բռնացնում են ու բլոկում էդ բառը կիրառելու համար, նույնիսկ մեկնաբանություններում։ Վատը էն ա, որ նույնիսկ մի քանի տարվա մեկնաբանություններում են ռոբոտները փնտրում։ Եթե հիշում եք, որտեղ եք նման մեկնաբանություն թողել, ինչը գրեթե անհնարին ա, բայց եթե հա, գտեք ու ջնջեք։ Նույնը վերաբերում է այլ ազգերի վերաբերյալ նվաստացնող մականուններին։ Էս վերջին ամսվա մեջ մենակ ես տասնյակ զոհերի գիտեմ հենց սրա պատճառով։ Իսկ եթե բլոկ քցեց, նորը գերադասելի ա չբացել, սպասեք, թող արգելանքի տակից դուրս գաք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր