00:00:00

Չկա գործիչ, որն ավելի լավ կարող է իրականացնել պետության վարչապետի գործառույթը, քան Սերժ Սարգսյանը. Շարմազանով

01:30, 06 մարտ 2018

Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հնարավոր է համարում, որ Սերժ Սարգսյանը դառնա Հայաստանի վարչապետ։ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում, ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է՝ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, նա պատասխանել է. «Հնարավոր է, բայց այդ հարցը մենք կուսակցությունում չենք քննարկել։ Ժամանակավրեպ է բոլոր քաղաքական ընդդիմադիր գործիչների հայտարարություններն ապագա վարչապետի և կառավարության վերաբերյալ, քանի որ այդ հարցը Հանրապետական կուսակցությունը կքննարկի ապրիլից հետո։ Հիմնականում ապրիլի 9-ից հետո, երբ որ գործող նախագահը վայր կդնի իր լիազորությունները, կառավարությունը հրաժարական կտա, մենք մինչև ամսի 16-ն ունենք ժամանակ և այդ ընթացքում մենք կքննարկենք», - ասել է Շարմազանովը։ «Իմ անձնական տեսակետը հետևյալն է՝ ո՛չ Հայաստանի հանրապետական կուսակցությունում, ո՛չ առավել ևս Հայաստանի գործող ընդդիմադիր, թե իշխանական գործող ակտիվ քաղաքական գործիչների ցանկում չկա գործիչ, որն ավելի լավ կարող է իրականացնել պետության վարչապետի գործառույթը, քան Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը», - շեշտել է Շարմազանովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր