00:00:00

Գասպարին առաջարկեց Սերժ Սարգսյանի տան դիմաց ակցիա անցկացնել Փաշինյանի հետ

00:30, 06 մարտ 2018

Ակտիվիստ Վարդգես Գասպարին Ազատության հրապարակում «Ելք»  խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ առաջարկեց նմանատիպ հանդիպումը կազմակերպել, այն անցկացնել Սերժ Սարգսյանի տան դիմաց, որպեսզի ինքն իմանա, որ այսքան մարդ պահանջատեր է: «Կարելի է, երբ Սերժ Սարգսյանն իր տնից գնում է նախագահական նստավայր, փոքրաթիվ մարդիկ պլակատները պահենք, ասենք, որ մենք քեզ չենք ուզում որպես վարչապետ »,-առաջարկեց նա: Փաշինյանը արձագանքեց, որ ներկայումս անհատական պայքարի հարցը չեն քննարկում, այլ ընդհանուրի, քանի որ ինքն էլ, օրինակ Աժ-ում իր ելույթներում, անում է նման բան, ցույց է տալիս, որ չի ցանկանում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր