00:00:00

«Ով մեզ տեսավ, ասաց՝ վայ կյանքիդ մեռնեմ, փրկեք մեզ Սերժից»

00:00, 06 մարտ 2018

«Ես պատրաստ եմ շատ լուրջ գործողությունների, որպես քաղաքական գործիչ՝ առանց զենքի, առանց բռնության, բայց ես պետք է համոզված լինեմ, որ ժողովուրդն ինձ լիազորել է, որովհետև հակառակ դեպքում կստացվի, որ դա մեզ համար ենք անում »,-այսօր Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարող քաղհասարակության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն են կատարել՝ վարչապետի ընտրությանը օրը տեղափոխելով ապրիլի 17: «Իրենց պետք է, որ օր չլինի, մի օր առաջ կհայտարարեն, որ Ս. Սարգսյանն է մեր թեկնածուն, այսինքն՝ ժամանակ չլինի, որ հանրությունը չմարսի, ժամանակ չլինի, որ պորցեսներ լինեն հանրային »,-նկատեց նա: Փաշինյանը հարց ուղղեց. «ՀՀ քանի քաղաքացի կա, որ ասում է՝ ես թույլ չեմ ինձ ձեռք առնես ու խաբես »,-ասաց ու հիշեցրեց, որ Սարգսյանը մի քանի տարի առաջ հայտարարել էր, որ չի դառնալու վարչապետ, իսկ հիմա դրժում է խոստումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից իրենք էլ են շատ հիասթափված:  «Ուր գնացինք, ասսացին, որ մեզ են ընտրելու, ով մեզ տեսավ, ասաց՝ վայ կյանքիդ մեռնեմ, փրկեք մեզ Սերժից, բայց այդ փրկողվողների 70 տոկոսը ձայն տվեց նրանց»,-եզրափակեց պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր