00:00:00

Փաշինյանը Ազատության հրապարակում է. քննարկում են հետագա քայլերը (ուղիղ)

22:48, 05 մարտ 2018

  https://www.youtube.com/watch?v=aYC4tk0iWx0 Ազատության հրապարակում մեկնարկել է Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նշենք, որ ակտիվիստ Արամ Մանուկյանը Ֆեյսբուքով առաջարկել էր նման հանդիպում, և Փաշինյանն էլ համաձայնել էր: «Ես որոշ հայտարարություններ եմ արել և որքան հասկացել եմ՝ դրանց վերաբերյալ հավելյալ հստակեցումներ անելու կարիք կա, բայց հնարավոր է, որ լինեն հարցեր, որոնց չեմ անդրադարձել: Ես մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը, որ անհրաժեշտ է քննարկումներ ունենալ»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում հավանաբար կառաջադրի Սերժ Սարգսյանին, և ինքը գտնում է, որ սրա դեմն առնելու համար հասարակական ճնշում է պետք: «Ելք դաշինքում քննարկումները շարունակվում են: Դեռևս որոշում չկա այս հարցի վերաբերյալ, բայց մի շաբաթվա մեջ հարցերի պատասխանը կտանք»,-նշեց նա: Փաշինյանն ասաց, որ պետք է հստակ արձանագրել խաղի երկու կանոն՝  ի վերջո կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե ոչ, կդրվի իշխանափոխության պահանջ, թե ոչ, բխում է հասարակությունից, և երկրորդ՝ եթե նույնիսկ 100 հազար քաղաքացի է հավաքվում, պետք է հասկանալ, թե հետո ինչ պահանջներ են դրվելու: Քննարկումը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր