00:00:00

Հարուցվել է քրեական գործ՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ի աշխատակցի մահվան դեպքի առթիվ

20:06, 05 մարտ 2018

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատակցի մահվան դեպքի առթիվ։ 2018թ-ի մարտի 3-ին` ժամը 04.10-ին, «Կապան ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունից իրենց մոտ են տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչներ Պողոս Ալեքսանյանը՝ ծնված 1964թ, Կարո Կարապետյանը՝ ծնված 1970թ. և Արթուր Մարտիրոսյանը՝ ծնված 1994թ., ով հիվանդանոցում մահացել է: Պարզվել է, որ նշված երեք անձինք աշխատում են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունում. Արթուր Մարտիրոսյանն աշխատում էր որպես ապարաբարձիչ մեքենայի վարորդ, Պողոս Ալեքսանյանը` բեռնատարի վարորդ, իսկ Կարո Կարապետյանը` լեռնային վարպետ: Վերջիններս «Կապան ԲԿ» ՓԲ ընկերություն են տեղափոխվել կոմբինատի Շահումյանի անվան ստորգետնյա հանքի 630 հորիզոնի թիվ 20 արևմտյան երակային շտրեկից: ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտման հետևանքով Արթուր Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ. կատարվել է դեպքի վայրի զննություն, հագուստների առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել արյան նմուշներ, դեպքի վայրից՝ արգասիքի նմուշներ, հարցաքննվել վկաններ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր