00:00:00

Կարեն Կարապետյանն ո՞վ ա, ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից. Մ. Գրիգորյան

19:39, 05 մարտ 2018

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ուզում է, որ Հայաստանի վարչապետը Սերժ Սարգսյանը լինի: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Գրիգորյանը: «Ես 100 տոկոսով եմ ուզում, որ ինքը (Սերժ Սարգսյանը) լինի, որովհետեւ ես իրեն վստահում եմ, որովհետեւ իր հետ առաջին օրվանից՝ 89 թվականից, քայլ առ քայլ, սանտիմ-սանտիմ անցել ենք ճանապարհները: Ու ինքը միշտ նվիրված է եղել այս երկրին եւ պետությանը»,- ասաց Մանվել Գրիգորյանը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհ է անցել: Լրագրողներից մեկի հարցին՝ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի՞ Սերժ Սարգսյանին, Մանվել Գրիգորյանը դրական պատասխան տվեց. «ՀՀԿ-ն ո՞նց չի առաջադրի, խի դուք մտածում եք՝ ուրիշ մարդու պետք է առաջադրի»: Ճշտող հարցին՝ ձեզ համարել է նա անփոխարինելի՞, Մանվել Գրիգորյանը կտրուկ ասաց. «Այո, իմ համար՝ հա»: Մանվել Գրիգորյանին հիշեցրերցինք, որ Սերժ Սարգսյանը 2014 թվականին խոստացել էր, որ ոչ վարչապետի, ոչ նախագահի եւ ոչ էլ ԱԺ նախագահի պաշտոնում չի առաջադրվելու: «Լսեք, դե էն վախտ ուրիշ քաղաքականություն էր, որիշ երեւույթ էր, հիմա ԱԺ-ն լրիվ փոխվել է, այլ սահմանադրական… էն վախտ Սահամանդրություն չէր փոխվել, հիմա Սահմանադրություն է փոխվել: Ի՛նչ եք ուզում ասել, այսինքն՝ մենք բոլորս թողնենք գնանք տները՞»,- արձագանքեց ԱԺ պատգամավորը: ԵԿՄ վարչության նախագահը նշեց, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է իր փորձով եւ լրագրողներին հարց առաջադրեց: «Եթե դուք կարողանաք այսօր մի հատ մարդու անուն տալ այս Հանրապետության մեջ, բացի իրենից, որ կարող է Ալիեւի կամ Ադրբեջանի հետ Արցախի հարցով  «պերեգավորներ» կամ խոսք տանել, ինձ ասեք ես…»: Երբ Մանվել Գրիգորյանի առաջարկին ի պատասխան լրագրողները տվեցինք վարչապետ Կարեն Կարապետյանի անունը, նա այսպես արձագանքեց. «Կարեն Կարապետյանն ո՞վ ա, Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից: Լավ վարչապետ է, կարող է հետագայում Կարեն Կարապետյանը Սերժից էլ սաղ աշխարհի… Վազգենից էլ, Լեւոնից էլ, Ռոբերտից էլ լավ իմանա, բայց էս պահին դուք ինձ անուն տվեք: Այս պահին ես չեմ տեսնում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր