00:00:00

«Կյանքը բումերանգ է». փաստաբանը հիշել է մի դրվագ

20:12, 15 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն է ներկայացվել դատավոր Մասիս Մելքոնյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, գրում է փաստաբան Գայանե Պապոյանը։

«Այս առնչությամբ մի դրվագ հիշեցի։ Երբ դատավոր Մասիս Մելքոնյանը քննում էր Լևոն Քոչարյանի նկատմամբ կալանք խափանման միջոցի հարցը, ես, ներգրավված լինելով որպես պաշտպան, նրան ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեցի։ Հիմքը իմ և Մ. Մելքոնյանի միջև առկա ազգակցական կապն էր։

Ընդ որում, խոսքը ոչ թե հեռավոր ազգակցական կապի մասին էր, այլ՝ Մ. Մելքոնյանի և իմ մայրական կողմի ազգականների միջև մշտապես եղել են բարեկամական շփումներ։ Ավելին՝ մենք ինքներս երկար տարիներ ճանաչել ենք միմյանց և շփվել՝ գիտակցելով նաև ազգակիցներ հանդիսանալու փաստը։

Իհարկե, նրա նկատմամբ իմ վերաբերմունքը ժամանակի ընթացքում փոխվել էր՝ պայմանավորված նրա կողմից կայացրած կալանավորման որոշումների նկատմամբ իմ մասնագիտական և սկզբունքային անհամաձայնությամբ, սակայն դա չէր կարող վերացնել մեր միջև գոյություն ունեցող ազգակցական կապը։

Եվ ահա, Լևոն Քոչարյանի դատական նիստի ընթացքում Մասիս Մելքոնյանը հայտարարեց, թե իրեն հայտնի չեն մեր ազգակցական կապի վերաբերյալ հանգամանքները։ Ավելին՝ մատնանշեց, որ ես այդ կապը հաստատող որևէ տեղեկանք չեմ ներկայացրել։ Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում էր։ Հենց դատական նիստի ընթացքում նա հասցրեց Facebook-ի իր ընկերների ցանկից հեռացնել ինձ և մեր այն ազգականներին, ովքեր ընդհանուր ՖԲ ընկերներ էին հանդիսանում: Այդ ժամանակ ինձ համար առավել քան ակնհայտ դարձավ, թե որքան հեռու կարող է գնալ մարդը՝ ամեն գնով կալանքի որոշում կայացնելու նպատակով։

Այսօր, հետևելով նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին, պարզապես հիշեցի այդ դրվագը։

Կյանքը երբեմն զարմանալի ճշգրտությամբ է վերադարձնում մարդկանց իրենց իսկ վերաբերմունքն ու վարքագիծը։

Կյանքը բումերանգ է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր