00:00:00

Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել

19:52, 15 նոյեմբեր 2026 Հասարակություն

 

Այսօր՝ նոյեմբերի 15-ին SHAMSHYAN.com-ը մի քանի քաղաքացիներից ահազանգեր է ստացել, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի տարածքում ծառերի սպանդ են իրականացնում։

Պարզվել է, որ, ըստ ծառերը կտրող քաղաքացու՝ տնօրենն է ասել, որ ծառերը «քոքից կտրեն», թեպետ մեծ թվով առողջ ու կանաչ ծառեր էին։

Թե որն էր առողջ ծառերի հեռացման պատճառը, մտահոգում է նաև քաղաքացիներին։ Իսկ տեղում հիվանդանոցի աշխատակիցներից մեկի խոսքով՝ ծառերը հեռացրել են, որպեսզի շտապօգնության մեքենաների համար ավտոկայանատեղի կառուցեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր