00:00:00

Պնոմ Պենում Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը

14:39, 15 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պնոմ Պենում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի լիագումար նիստերին:

Քննարկվել և հաստատվել են գագաթնաժողովի օրակարգային հարցերը, նախագծերն ու ընթացակարգերը: Հաջորդիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական համաժողովի նախագահը հանդես է եկել զեկույցով` նախարարական համաժողովի նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: Ներկայացվել է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Լիագումար նիստի շրջանակում քննարկվել են խաղաղությանը նվիրված հարցեր:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ տեղի ունեցող գործընթացներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր