00:00:00

Իրազեկում․ հասանելի է կենսաչափական փաստաթղթերի սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունը (Տեսանյութ)

15:06, 15 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ամենասեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները։ Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

 

«Սիրելի՛ քաղաքացիներ,

 

Նոյեմբերի 14-ից արդեն հասանելի է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման արագացված ծառայությունը։

 

Ի՞նչ է սա նշանակում։

 

Եթե շտապ անհրաժեշտ է ստանալ ձեր փաստաթուղթը, ապա արագացված ծառայության միջոցով այն կարող եք ստանալ՝

 

Երևանում՝ 24 ժամվա ընթացքում,

• Մարզերում՝ 48 ժամվա ընթացքում։

Կարևոր է իմանալ, որ նշված ժամկետներում շաբաթ և կիրակի օրերը չեն հաշվարկվում։

 

Իսկ որքա՞ն արժե ծառայությունը։

 

Նույնականացման քարտի համար սահմանված 5950 դրամին ավելանում է 8000 դրամ, այսինքն՝ ընդհանուր 13 950 դրամ։

Կենսաչափական անձնագրի համար սահմանված 28 650 դրամին ավելանում է 60 000 դրամ, այսինքն՝ ընդհանուր 88 650 դրամ։

 

Արագացված ծառայությունից օգտվող քաղաքացիները նաև սպասարկվում են առաջնահերթությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր