00:00:00

Նիկոլ Փաշինյանը Պնոմ Պենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին

10:47, 15 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմ Պենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին:

 

Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների դիմավորման արարողությունը: Բարձրաստիճան հյուրերին, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանին, դիմավորել են Կամբոջայի թագավոր Նորին Մեծություն Նորոդոմ Սիհամոնին, Կամբոջայի վարչապետ Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ Հուն Մանեթը, վարչապետի տիկին Լոկ Չումթեավ Բինդիտ Պիչ Չանմոնին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:

 

Հաջորդիվ կայացել է գագաթնաժողովի մասնակիցների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը, որից հետո՝ ՖՄԿ գագաթնաժողովի բացման արարողությունը:

 

Վերջինիս ընթացքում ելույթներով հանդես են եկել Կամբոջայի վարչապետը, որպես գագաթնաժողովի նախագահող երկիր՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՖՄԿ գլխավոր քարտուղարը, այնուհետև Կամբոջայի թագավորը: Բացման արարողության ընթացքում կազմակերպությունում նախագահությունը Ֆրանսիայից փոխանցվել է Կամբոջային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր