00:00:00

ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի

14:49, 12 սեպտեմբեր 2026 Սպորտ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ցմահ զրկել է ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից Մալդիվյան կղզիների և Մոնտսերատի ֆուտբոլի ֆեդերացիաների նախկին նախագահներին։ Այս մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։

​Մալդիվների Ֆուտբոլի ասոցիացիայի (FAM) նախկին ղեկավար Բասամ Ադիլ Ջալիլը ոչ միայն ցմահ հեռացվել է ֆուտբոլից, այլև տուգանվել 1 միլիոն շվեյցարական ֆրանկով։ Պարզվել է, որ պաշտոնյան անձնական նպատակներով է յուրացրել COVID-19 համավարակի շրջանում ՖԻՖԱ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության ծրագրի միջոցները։

​Նույնպիսի խիստ պատժամիջոցների է ենթարկվել նաև Մոնտսերատի Ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահ Վինսենթ Քեսելը։ Վերջինս մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի չարաշահման, համակարգային շահերի բախման, ֆինանսական միջոցների ոչ նպատակային վատնման, ինչպես նաև ֆեդերացիայի աշխատակիցների ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը ոտնահարող անընդունելի վարքագծի համար։ Քեսելը ևս տուգանվել է 1 միլիոն շվեյցարական ֆրանկով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր