«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած երեկ մեծ աղմուկ բարձրացավ Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի ձերբակալման լուրից, որին մեղադրում են յուրացումների ու չարաշահումների մեջ, սակայն, մեր տեղեկություններով, հենց նա է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում լինելու իշխանության թեկնածուն։ Նա Մեղրիի ՔՊ կառույցի ղեկավարն է, նախկին սամվելբաբայանական, սակայն ՔՊ-ն այլ հարմար թեկնածու չունի, ուստի կառաջադրի նրան։ Այսօր սկսվելու են հոկտեմբերի 25-ի ընտրությունների առաջադրումները, Մեղրիից իմացանք, որ բոլոր իշխանամետ ուժերն առաջադրվելու են, որ հետո հետընտրական կոալիցիա կազմեն՝ Արամ Զավենիչի «Հանրապետությունը», Շիրինյանի կուսակցությունը եւ այլն։