Իրանի բանակի հրամանատար Ամիր Խաթամին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածք ներխուժման դեպքում բոլորին երաշխավորված կլինի պարգևատրում յուրաքանչյուր գերի վերցված կամ սպանված ամերիկացի զինծառայողի համար։
«Հաշվի առնելով «ֆինանսական արշավին» մասնակցելու մեծ թվով դիմումները, մշակվել է մի ծրագիր, որի համաձայն՝ ամերիկացի ագրեսորի վերացումը, գերի վերցնելը և հանձնելը իրագործող յուրաքանչյուր ոք Իրանի բանակից կստանա 30,000 դոլար կամ 50 միլիարդ ռիալ պարգևատրում։ Նման գործողություն կատարող քաջարի իրանցի կանայք կստանան կրկնակի պարգևատրում», - նրա խոսքերն է մեջբերել Իրանի պետական հեռարձակողը։