Իրանը եւ Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նավարկության քարտեզի շուրջ։
Միևնույն ժամանակ որոշ հարցեր դեռ քննարկվում են ասել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին: Ավելի վաղ Սաուդյան Al-Hadath հեռուստաալիքը նշել էր, որ Իրանն ու Օմանը պայմանավորվածություն են ձեռք բերել նավագնացության համար Հորմուզի նեղուցի ամբողջական բացման շուրջ, այն պետք է հաստատի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը: Հեռուստաալիքի տվյալներով՝ համաձայնագրի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին: