00:00:00

Կատանիայի օդանավակայանը Էթնայի ժայթքումից հետո կրկին ինքնաթիռներ է ընդունում

20:35, 15 օգոստոս 2026 Աշխարհ

Սիցիլիայի Կատանիայի օդանավակայանը վերսկսել է թռիչքների ընդունումն ու իրականացումը Էթնա հրաբխի ակտիվության հետևանքով ավիացիոն վտանգի մակարդակի նվազումից հետո, հաղորդել է Reuters-ը՝ հղում կատարելով օդանավակայանի վարչությանը։

Էթնայի ժայթքման հետ կապված ավիացիոն տագնապի մակարդակը կարմիրից իջեցվել է նարնջագույնի։ Դրանից հետո օդանավակայանը սկսել է աստիճանաբար վերականգնել աշխատանքը. մեկնումներն ու ժամանումները վերսկսվել են Գրինվիչի ժամանակով ժամը 12:00-ից, թեև ավելի վաղ հաղորդվել էր բոլոր չվերթների կասեցման մասին մինչև ժամը 13:00-ն։

Հրաբխային մոխրի արտանետումների պատճառով վերջին շաբաթվա ընթացքում Կատանիայի օդանավակայանը ստիպված էր չեղարկել կամ վերուղղորդել հարյուրավոր չվերթներ։ Սա Իտալիայի խոշոր օդանավակայաններից մեկն է՝ երկրում հինգերորդն ըստ ուղևորահոսքի։

Սիցիլիայի արևելքում գտնվող Էթնա հրաբուխը շարունակում է ակտիվ մնալ, ուստի ավիահաղորդակցության հետ կապված իրավիճակը կարող է փոխվել՝ կախված հետագա հրաբխային ակտիվությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր