00:00:00

Իրանն արձագանքել է Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք հայտարարելու Թրամփի մտադրությանը

18:16, 15 օգոստոս 2026 Աշխարհ

Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Թրամփի՝ Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք հայտարարելու մտադրությունը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք հայտարարելու հնարավորության վերաբերյալ։

Իրանի ԱԳ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին նշել է, որ Պարսից ծոցի այս հատվածը հնարավոր չէ զավթել։

«ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի պարտությունից հետո շուտով Հորմուզի նեղուցը կհայտարարի Միացյալ Նահանգների տարածք։ Այն հնարավոր չէ զավթել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակիրով, ո՛չ հրաման արձակելով, ո՛չ էլ նախընտրական ելույթով», — գրել է Ղարիբաբադին X սոցիալական ցանցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր