00:00:00

Քամուց վնասվել են տանիքներ, էլեկտրալարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ

09:59, 15 օգոստոս 2026 Հասարակություն

Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղաքունքի և Կոտայքի մարզերում։

 

Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ։

 

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

 

Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների, թեքված սյուների ապամոնտաժման, ամրացման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։

 

Դեպքերի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր