00:00:00

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

23:35, 14 օգոստոս 2026 Աշխարհ

 

 

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է օրենքի այն հոդվածը, որն արգելում է 15 տարեկանից ցածր երեխաներին մուտք գործել սոցիալական ցանցեր:

Այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է BFM-TV հեռուստաալիքը:

Խորհրդի համաձայն ՝ սոցցանցերի արգելքը ոտնձգություն կլիներ դեռահասների խոսքի ազատության դեմ։ Բացի այդ, քանի որ օրենքի տեքստում տարիքի ստուգման պայմանները չեն սահմանվում, կարող է խախտվել անձնական կյանքի անձեռնմխելիությունը:

Սահմանադրական խորհրդի որոշումները, որը վերահսկում է օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը, բողոքարկման ենթակա չեն։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր