Մոհսեն Ռեզային Պակիստանի ներքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է. «Մենք Պակիստանի կառավարությունը, բանակն ու ժողովրդին համարում ենք իսլամական աշխարհի կարևորագույն հենասյուներից և գոհունակությամբ ենք հետևում Պակիստանի վարչապետի ու բանակի հրամանատարի՝ տարածաշրջանային զարգացումներին առնչվող ակտիվ ներգրավվածությանն ու նախաձեռնություններին», գրում է parstoday.ir-ը:
Մոհսեն Ռեզային ասաց. «Որպես իսլամական աշխարհի խոշոր պետություններ՝ Իրանը, Պակիստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու Ինդոնեզիան պարտավոր են աշխատել իսլամական աշխարհում միասնության կայացման ուղղությամբ»։
Նա նաև նշեց որ դոկտոր Փեզեշքիանը նույնպես մեծ կարևորություն է տալիս Պակիստանին և կարծում է, որ երկու երկրների միջև առևտրի ծավալը պետք է բազմապատիկ ավելացվի։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նշելով որ Իրանի և Պակիստանի միջև նշանակալի կապ է հաստատվել, հավելեց. «երկու ժողովուրդների միջև առկա մերձեցումն անկեղծ է և հիմնված է ընդհանուր համոզմունքների վրա»։
Գեներալ Ռեզային կարևորելով որ Երկու ազգերի միջև առկա կապը դժվար է նկարագրել, ասաց. «Իրանի ժողովրդի ջերմ զգացմունքներն ու մտերմությունը Պակիստանի նկատմամբ և իհարկ է հակառակը՝ օրինակելի են համաշխարհային հարթակում։
Նա նշեց որ ԻԻՀ ղեկավարները մշտապես Պակիստանը դիտարկել են որպես Իրանի ռազմավարական խորք՝ ճիշտ այնպես, ինչպես Իրանն են համարում Պակիստանի ռազմավարական խորք։
Պակիստանի ներքին գործերի նախարարն էլ ասաց . «Իրանի և Պակիստանի միջև հարաբերություններն անհիշելի ժամանակներից ի վեր աչքի են ընկել բարձր մակարդակով, սակայն վերջին ամիսներին դրանք էապես ավելի բարձր մակարդակի են հասել, և մենք ականատես ենք լինում աննախադեպ համագործակցության»։