00:00:00

2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան

22:36, 12 օգոստոս 2026 Հասարակություն

 

 

2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

2026 թվականի օգոստոսը կարող է դառնալ օդերևութաբանական դիտարկումների պատմության ամենատաք օգոստոսը։ 🇯🇵Ճապոնական JRA-3Q վերավերլուծության տվյալներով՝ ամսվա առաջին 11 օրերի ընթացքում Երկրագնդի օդի միջին գլոբալ ջերմաստիճանը կազմել է +17,03 °C։

Սա տվյալ ժամանակահատվածի համար երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է և գերազանցում է 2024 թվականի օգոստոսի համապատասխան մակարդակը, վերջինս համարվում է դիտարկումների պատմության ամենատաք օգոստոսը։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր