00:00:00

Տարաձայնությունները չպետք է հիմք դառնան Ռուսաստանի հետ թշնամության համար. Վրաստանի վարչապետ

17:15, 12 օգոստոս 2026 Աշխարհ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ քաղաքական տարաձայնությունները և անցյալի սխալները չպետք է հիմք դառնան վրացի և ռուս ժողովուրդների միջև թշնամության համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Վարչապետի խոսքով՝ հարաբերությունների պահպանումը և խաղաղ համակեցությունը զգալիորեն ավելի կարևոր են, քան ցանկացած քաղաքական իրավիճակ կամ ոչ ֆորմալ օլիգարխիկ ուժերի կոնկրետ պլաններ՝ կապված առանձին պետությունների հետ

Կոբախիձեն նշել է, որ հատուկ զգուշություն է անհրաժեշտ ժողովուրդների միջև առկա կապերը պահպանելու համար։ Նա հիշեցրել է, որ Վրաստանում և Ռուսաստանում ապրում են բազմաթիվ խառը ընտանիքներ, Ռուսաստանում կա մեծ վրացական սփյուռք, իսկ Վրաստանում քիչ չեն ռուսական ծագում ունեցող մարդիկ։

Օգոստոսի 11-ին Կոբախիձեն լրագրողներին հայտնել էր, որ Թբիլիսին մտադիր չէ դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնել Ռուսաստանի հետ, քանի դեռ Մոսկվան շարունակում է ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։

Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չկան։ Դիվանագիտական ​​հարաբերությունները վրացական կողմից խզվել են այն բանից հետո, երբ Մոսկվան 2008 թվականի օգոստոսի 26-ին ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։ Թբիլիսին դրանք համարում է օկուպացված տարածքներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր