00:00:00

ՔՊ վարչության նիստում քննարկվելու է Կոտայքի մարզպետի հարցը․ ով է թեկնածուն․ «Ժողովուրդ»

09:03, 11 օգոստոս 2026 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ երեքշաբթի՝ օգոստոսի 11-ին, տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաև Կոտայքի մարզպետի հարցը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ժողովուրդ»-ը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել և տեղափոխվել խորհրդարանական աշխատանքի, իսկ Կոտայքի մարզպետի պաշտոնի հիմնական թեկնածուն ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն է։

Ստեփանյանը նախկինում զբաղեցրել է նաև Հրազդանի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց նրա թեկնածությունն է քննարկվելու ՔՊ վարչության այսօրվա նիստում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր