Կոլումբիայում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերը մի քանի տասնյակ են։ Վալյե դել Կաուկայի նահանգապետը 27 զոհի մասին է հայտնել, Ռիսարալդայի քաղաքապետը՝ 42 զոհի մասին։
Ավելի վաղ Sky News-ը 22 զոհի մասին էր հայտնել, նշվում էր, որ փլատակներում բազմաթիվ մարդիկ կան։
Հաղորդվում է նաև երկրաշարժի հետևանքով տասնյակ շենք-շինությունների փլուզման մասին։ Տրանսպորտային կապ չկա, օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը, իսկ ուսումնական հաստատությունները փակվել են։
Ըստ Կոլումբիայի երկրաբանական ծառայության՝ այսօր տեղի ունեցած երկրաշարժն ամենաուժգինն է եղել՝ վերջին տասը տարվա ընթացքում։ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին հաջորդել են 2,8 և 4,8 մագնիտուդով հետցնցումներ։