Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը։ Ֆիդանը, խոսելով Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ Թուրքիայի կնքած ռազմական համաձայնագրի մասին, անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին:
«Մենք հեգեմոնիստական մոտեցմամբ չենք գնում, ուստի դա պետք է անենք տարածաշրջանի երկրների հետ։ Կովկասում ձեռք բերված համաձայնությունից հետո ինշալլահ (Տա՛ Աստված)… այս պահին հրադադար կա, լավ գործընթաց է, հրադադար է, Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր, և մենք աջակցում ենք դրան։ Դրան աջակցելիս մեր մտքում կա անվտանգության և տնտեսական ճարտարապետության հեռանկար՝ Մերձավոր Արևելքի հետ կապված առանձին, Եվրոպայի հետ կապված՝ առանձին», -նշել է Ֆիդանը։
Լրագրողի այն հարցին, թե կարո՞ղ է նմանատիպ միկրո ռազմական համաձայնագիր կնքվել Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, Ֆիդանը պատասխանել է, որ դրանք կարող են ստեղծվել անհրաժեշտության դեպքում։