00:00:00

Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ․ փրկարարներն օգնել են

09:54, 10 օգոստոս 2026 Հասարակություն

Օգոստոսի 10-ին՝ ժամը 18։35-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին հարակից լողափում քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ 

Ջրափրկարարներն ափից մոտ 1,5 կմ հեռավորության վրա հայտնաբերել են քաղաքացուն և անվնաս դուրս բերել ափ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր