Ուկրաինայի դեսպանը կանչվել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարություն՝ անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո: Այս մասին տեղեկացնում է BTA-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բուլղարիայում անօդաչու թռչող սարքը պայթել է Տրանսբալկանյան գազատարի կոմպրեսորային կայանից մեկ կիլոմետր հեռավորության վրա։
Երկրի վարչապետի խոսքով անօդաչու թռչող սարքը երկիր է մտել Ռումինիայից։