00:00:00

2026-ի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները․ Լևոն Ազիզյան

21:30, 08 օգոստոս 2026 Աշխարհ

 

 

2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Նախորդ երկու ամիսները Եվրոպայում դարձել են օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգը։

ERA5 վերավերլուծության տվյալներով՝ հունիս–հուլիս ամիսներին Եվրոպայում օդի միջին ջերմաստիճանը կազմել է +20,79°C, ինչը կլիմայական նորմայից բարձր է եղել 1,74°C-ով։

Հատկանշական է, որ նոր ռեկորդ սահմանելու համար պահանջվել է ընդամենը մեկ տարի․ նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2025 թվականին»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր