Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, հենց որ այն դադարի նրանց համար հետաքրքրություն ներկայացնել որպես «Ռուսաստանի դեմ գործիք»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ հավելելով, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն չեն հետաքրքրվում երկրի քաղաքացիների բարեկեցությամբ:
Նա, մասնավորապես, նշել է. «Եվրամիությունը և ԱՄՆ-ն բացարձակապես չեն հետաքրքրվում երկրի քաղաքացիների բարեկեցությամբ։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց համար հետաքրքրություն ներկայացնել որպես Ռուսաստանի դեմ գործիք, արևմտյան թևերը անմիջապես կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, կարծես դրանք երբեք գոյություն չեն ունեցել»։
Մեեդվեդևը նաև ասել է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կհրաժարվեն Հայաստանից, եթե այն շարունակի Արևմուտքի հետ վերամիավորման իր ուղին։