ԱՄՆ Սենատն ընդունել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ և երկրորդային մաքսատուրքեր սահմանելու մասին օրինագիծը։ Քվեարկության արդյունքներով փաստաթղթին աջակցել է 86 սենատոր, 11-ը դեմ են հանդես եկել, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդվում է՝ ոՈրոշումն ընդունվել է ամառային ընդմիջումից առաջ սենատի վերջին նիստում։ Այժմ օրինագիծը կուղարկվի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը, որը աշխատանքը կվերսկսի սեպտեմբերին։
Նախաձեռնությունը, որը մշակվել է հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի մասնակցությամբ, նախատեսում է 100 տոկոս մաքսատուրքեր սահմանել ռուսական էներգակիրների հինգ խոշորագույն գնորդների նկատմամբ, ինչպես նաև մինչև 500 տոկոս մաքսատուրքեր սահմանելու հնարավորություն՝ Ռուսաստանից ԱՄՆ ներմուծման համար։
Նշվում է նաև, որ փաստաթուղթը ենթադրում է պատժամիջոցներ մի շարք ռուսական բանկերի դեմ։
Օրինագծում նախատեսված են բացառություններ այն երկրների համար, որոնց բաժին է ընկնում ռուսական գազի տարեկան արտահանման 15 տոկոսից պակասը, եթե նրանք կրճատեն գնումների ծավալները։ Միաժամանակ, պահպանվում է Ռուսաստանից ԱՄՆ ուղիղ ներմուծման նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը։
Որպեսզի նախաձեռնությունն ուժի մեջ մտնի, փաստաթուղթը պետք է Ներկայացուցիչների պալատում քննարկում անցնի և արհետագա հավանությունը։