00:00:00

Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի 3 լցանավ հարձակման է ենթարկվել

22:52, 07 օգոստոս 2026 Աշխարհ

Անցած շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ADNOC ընկերությանը պատկանող երեք լցանավերի հարվածներ են հասցվել։ Այս մասին գրում է էմիրաթական Khaleej Times թերթը՝ հղում անելով ADNOC-ի հայտարարությանը։

Աղբյուրը, մասնավորապես, նշել է. «ADNOC ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ հակամարտության սկզբից ի վեր իրենց 15 նավ Հորմուզի նեղուցով անցնելիս ենթարկվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակման, այդ թվում երեքը՝ այս շաբաթ, ինչի հետևանքով անձնակազմի մեկ անդամ զոհվել է, իսկ 20-ը ստացել են վիրավորում»:

Հիշեցնենք, որ Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության դուստր ձեռնարկությունը՝ ADNOC Logistics and Services-ը, հուլիսի 14-ին հայտնել էր Հորմուզի նեղուցում իր երկու՝ Al Bahya և Mombasa B խոշոր լցանավերի գնդակոծման մասին, ինչի հետևանքով մեկ նավաստի զոհվել էր, մի քանիսը վիրավորվել էին։ Դրանից հետո ընկերությանը պատկանող լցանավերի վրա հարձակումների մասին ADNOC-ը պաշտոնապես չէր հայտարարել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր