Դամասկոսի արվարձանում գտնվող Ջարամանա քաղաքում միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 13-ը ստացել է մարմնական վնասվածքներ, տեղեկացնում է սիրիական պետական SANA գործակալությունը։
Նշվում է, որ անվտանգության կառույցների աղբյուրի տվյալներով՝ միկրոավտոբուսի ներսում պայթուցիկ սարք է գործի դրվել։
Իր հերթին Սիրիայի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պայթյունի վայրում հայտնաբերվել են մարդկային մասունքներ, որոնց հետ դատաբժշկական փորձագետներն աշխատում են սահմանված ընթացակարգերին համապատասխան։
Գերատեսչությունը հայտարարել է նաև, որ ուշադիր հետևում է պայթյունից հետո իրավիճակի զարգացմանը և մոտակա հիվանդանոցները, ինչպես նաև շտապօգնության ու արտակարգ արձագանքման ծառայությունները տեղափոխել է բարձր պատրաստվածության ռեժիմի։
Տեսանյութը՝ այստեղ: