00:00:00

Ո՞վ է Նուբարաշենի աղբավայրում մահացած 29-ամյա անձը

22:10, 06 օգոստոս 2026 Իրավական

 Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է.

Նուբարաշենում արձանագրված միջադեպի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ այն տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում։ Մահացած անձը, որը մուտք էր գործել աղբավայրի տարածք նշված հատվածից, համայնքային կազմակերպության աշխատակից չէ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մարմինների կողմից իրականացվում են անհրաժեշտ ուսումնասիրություններ և քննչական գործողություններ։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ լրատվամիջոցները հայտնել էին, որ Նուբարաշենի աղբավայրում աշխատանքներ իրականցնելիս քաղաքացին մնացել է աղբակույտի տակ: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին 29-ամյա երիտասարդը մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր