00:00:00

Միացյալ Նահանգները անօրինական միգրանտներին կոչ է անում լքել երկիրը․ «Հակառակ դեպքում կձերբակալվեք և կարտաքսվեք»

21:35, 06 օգոստոս 2026 Աշխարհ

ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտը հայտարարել է, որ երկրում անօրինականորեն գտնվող օտարերկրացիները պետք է ինքնուրույն հեռանան, հակառակ դեպքում նրանք կձերբակալվեն և կարտաքսվեն։

«Հորդորում ենք երկրում անօրինականորեն գտնվող բոլոր օտարերկրացիներին կազմակերպել իրենց մեկնումը՝ CBP Home հավելվածի միջոցով»,- նշված է հայտարարությունում։

Միացյալ Նահանգները երկրում անօրինականորեն գտնվող բոլոր անձանց առաջարկում է 2600 դոլար և անվճար ավիատոմս՝ կամավոր հեռանալու դիմաց։

«Հորդորում ենք բոլոր նրանց, ովքեր այստեղ են գտնվում անօրինական հիմունքներով, օգտվել այս առաջարկից և պահպանել ապագայում օրինական ճանապարհով ԱՄՆ վերադառնալու հնարավորությունը։ Հակառակ դեպքում դուք կձերբակալվեք և կարտաքսվեք՝ առանց վերադառնալու հնարավորության»,- նշված է ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտի հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստացրել է միգրացիոն քաղաքականությունը և վերահսկողությունը անօրինական միգրացիայի նկատմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր