00:00:00

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանտ վերաբերող հարցեր

22:55, 05 օգոստոս 2026 Արտաքին քաղաքականություն

Օգոստոսի 4-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության նորանշանակ միացյալ քարտուղար Ամիտ Թելանգի հետ: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։
 
Հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արկադի Տոնոյանը, քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական և ռազմաուսումնական բնագավառի, ինչպես նաև առաջիկա համապատասխան այցերի կազմակերպչական հարցեր:
 
Անդրադարձ է կատարվել երկկողմ շփումների ակտիվ շարունակականության ապահովման, փոխգործակցության զարգացման և ռազմավարական բնույթ կրող հարաբերությունների խորացման ուղղություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր